ԹՂԹԻ ԾԱԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԵՐԵԽԱՅԻ ՄՏԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

Յուրաքանչյուր տարիքային շրջափուլ ունի իրեն հատուկ հոգեֆիզոլոգիական, հոգեկան գործընթացների զարգացման, շրջապատող աշխարհըի եւ մարդկանց ընկալելու յուրահատկություն եւ ընդգծված մակարդակ:

Մանկավարժության հիմնահարցերում հատուկ ուշադրության է արժանանում մտավոր դաստիարակության խնդիրը: Մտավոր դաստիարակությունը, որը հիմքն է անձի իմացական, ուսումնական, աշխատանքային գործունեության, հետաքրքրել է տարբեր հոգեբանների: Մտածողություն ասելով՝ հասկանում ենք մարդու իմացական գործունեության գործընթացը, որի միջոցով իրականությունն արտացոլվում է ընդհանրացված եւ խոսքով միջնորդավորված ձեւով: Հաշվի առնելով երեխայի մտավոր ընդունակությունների զարգացման առանձնահատկությունները, հաղորդակցման կարողությունների ընդլայնման սահմաները, կառուցողական աշխատանքների նշանակությունը դրանց զարգացման գործում՝ կարելի է տարբեր տեսակի կառուցողական աշխատանքների միջոցով երեխայի ուսուցման գործընթացը դարձնել գրավիչ եւ պատկերավոր:

Փորձը ցույց է տվել, որ տարբեր թղթերի ծալման վարժությունների միջոցով կարելի է զարգացնել երեխայի մտավոր կարողությունները: Թղթի ծալման վարժությությունների հիման վրա էլ կազմվել են նախադպրոցական տարբեր տարիքի երեխաների համար պարապմունքների նմուշօրինակներ:

Նկարներից կազմվաղ վարժությունները հետաքրքիր են նախադպրոցական տարիքի երեխաներին, ինչի շնորհիվ էլ երեխաները հաճույքով են ընդգրկում վարժությունների կատարման աշխատանքներում:

Միջին խումբ

Խաղ-պարապմունքի թեման է «Արջուկ»:
Անհրաժեշտ նյութեր’ շագանակագույն քառակուսի
թղթեր, սեւ ու սպիտակ գուաշ, գուաշի վրձին, Վինի Թուխի արկածները պատմվածքի տեսարան ներկա-
յացնող նկարազարդ պաստառ: Նախապատրաստական աշխատանք’ պատմել երեխաներին Վինի Թուխի արկածները պատմվածքը: Պատրա-
ստված Վինի Թուխին ամրացնել Վինի Թուխի արկած-
ները պատմվածքի նկարազարդ պաստառին եւ աշխա-
տանքի թեմայով կազմակերպել սյուժետադերային խաղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *