ՎԱԼԱԽԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ

Դունայի ափին ապրում էր Փերին։Հաճախ գետի մեջ լողանում էր նա։Մի օր էլ անփույթ, անզգույշ ՓերինԸնկավ ձկնորսի ուռկանը ահա։ Սաստիկ վախեցան ձկնորսները խեղճ…Նրանց հետ էր բայց Մարկո պատանին,Գեղեցիկ Փերուն սեղմեց գըրկի մեջ,Ու համբուրում էր, գըգվում սիրունին։Փերին, մի ճըկուն ոստիկի նըման, Խայտում էր գըրկում, ոլորվում, խաղում,Մըտիկ էր տալի տըղի աչքերինՈւ մըտքի միջին բարակ ծիծաղում…Փայփայեց Փերին տըղին ամբողջ … [Read more…]