Կլոր սեղան-քննարկում

Նախագիծ նպատակը- Մայիսյան հավաքի օրերին ուսումնական նյութի ներկայացում, քննարկում Թեման՝ Սնունդ Վայրը, օրը՝ 25,05,2023 Քոլեջ, վերնատուն 9,30-10,30 Սննդամթերքի կառուցվածք Մարդու գոյատևման կարևորագույն պայմաններից մեկը սնունդն է: Առողջ, հաշվեկշռված (բալանսավորված) և լիարժեք սննդակարգը մարդու աճի և զարգացման, տարբեր հիվանդություններիկանխարգելման և առողջության պահպանման գրավականն է: Սնունդը կազմված է հետևյալ բաղադրիչներից՝ • սպիտակուց • ճարպ • ածխաջուր • … [Read more…]

Որոշ փաստեր դեռահասների սնուցման մասին

Դեռահասների մեծամասնությունն օգտագործում է մեծ քանակությամբ անառողջ, «դատարկ» կալորիաներով (շաքարով, վնասակար ճարպերով) հարուստ սնունդ, չարաշահում են քաղցավենիքը և քաղցր գազավորված ըմպելիքները: Այսպիսի սննդակարգի պատճառով արևմտյան երկներում բնակվող դեռահասների զգալի մասն ունի ավելցուկային քաշ կամ գիրություն/ ճարպակալում: Իսկ դա նպաստում է մի շարք վտանգավոր հիվանդությունների առաջացման` շաքարախտ, աթերոսկլերոզ, սիրտանոթային հիվանդություններ, որոշ ուռուցքներ: Դպրոցականների և հատկապես ուսանողների … [Read more…]

B խմբի վիտամիններ

B խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ: Հիպովիտամինոզ B1 (թիամին/ Ախտանիշները. նյարդայինային համակարգի խանգարումներ. գրգռվածություն, կոորդինացիայի խանգարումներ, ցնցումային կծկումներ, սիրտ-անոթային համակարգի խանգարումներ. զարկերակային ճնշման իջեցում, սրտի ռիթմի հաճախացում կամ դանդաղում, ներքին սեկրեցիայի գեղձերի … [Read more…]

Վարակիչ հիվանդություններ

Այն հիվանդությունները, որոնք տարածվում են տարբեր հարուցիչների միջոցով, կոչվում են վարակիչ հիվանդություններ:Հարուցիչներ են տարբեր վիրուսներ, բակտերիաներ, սնկեր: Ցանկացած վարակիչ հիվանդության զարգացման համար պարտադիր է  3 պայման. Հարուցիչ Փոխանցման ճանապարհ Ընկալունակ օրգանիզմ Վարակիչ հիվանդություններին  բնորոշ է փուլայնությունը և կրած հիվանդությունից հետո իմունիտետի զարգացումը: Շնչառական ուղիների ինֆեկցիաներ Փոխանցվում են օդակաթիլային կամ օդափոշային ճանապարհով;օր գրիպը, կարմրուկը, դիֆտերիան, խոզուկը,կապույտ … [Read more…]

Արյան խմբեր

Արյունը ունի 4 խումբ, որոնք նշվում են հռոմեական թվերով ՝• α և β։ առաջին (0)• A և β։ երկրորդ (A)• α և B։ երրորդ (B)• A և B։ չորրորդ (AB) Ագլուտինոգեններ ֊ α, βԱգլուտիններ ֊ A, B 1֊ին խումբը կարող է ներարկել բոլորին (Ունիվերսալ դոնորներ)։4֊րդ խումբը կարող է ստանալ բոլորից (ուներսալ դոնորներ՝ռեցիպիենտ)։2֊րդ ու 3֊րդը կարող են միայն իրենց խմբին տալ և4֊րդխմբին։ Բժշկության պատմության … [Read more…]

Արտազատության նշանակությունը: Արտազատության օրգաններ և դրանց դերը

Արտազատության նշանակությունը: Արդեն գիտեք, որ օրգանիզմում սպիտակուցների,ածխաջրերի և ճարպերի ճեղքումից առաջանում են միջանկյալ և վերջնական արգասիքներ, որոնք մեծ քանակությամբ կուտակվելու դեպքում կարող են խախտել ներքին միջավայրի կայունությունը և հանգեցնել ինքնաթունավորման:Նյութափոխանակության ոչ պիտանի արգասիքների, օրգանիզմ ներմուծված թունավոր նյութերի, ինչպես նաև ջրի, հանքային աղերի և օրգանական նյութերի ավելցուկի հեռացումն օրգանիզմից կոչվում է արտազատություն, իսկ այդ ֆունկցիան կատարող օրգանները՝ արտազատական … [Read more…]

Աչքերի գիմնաստիկա

Նախագիծ Օր՝ 28.11.22 ժամը 10։30_11։10 Վայրը՝ քոլեջ, նախակրթարան՝ 5 տարեկաններ Աչքերի գիմնաստիկա, լարվածությունը հանելու համար Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ: Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ: Աջ ձեռքը պարզել առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևել պարզած … [Read more…]

Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները

Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը … [Read more…]