Օլիմպիադա՝ Նախադպրոցահասակ երեխաների համար

Մաթեմատիկայից օլիմպիադայի կազմակեպմանը վերաբերող սույն հոդվածը հասցեագրված է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատող մասնագետներին: Օլիմպիադան համրամր է անցկացնել տարեվերջին՝ որպես տարվա ընթացքում մաթեմատիկայից ձեռք բերված գիտելիքների ամփոփում: Նպատակն է՝ ամրապնդել երեխաների մաթեմատիկական կարողությունները, հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի նկատմամբ, զարգացնել տրամաբանական մտածողությունը:

Օլիմպիադան անցկացվում է 2 թիմերի միջև: Յուրաքանչյուր թիմի անդամների քանակը 7-8 երեխա է: Այն տեղի է ունենում դահլիճում, որտեղ կան բոլոր առարկաները նմանատիպ նզանգվածային խաղերի համար: Դահլիճի մի կողմում նստում են ժյուրիի անդամները եւ հանդիսատեսը, դահլիճի երկու կողմում դրվում են 8 սեղաները: Օլիմպիադան վարող մանկավարժը ողջունում է հանդիսատեսին, ժյուրիի անդամներին, եւ մասնակցող երեխաներին: Թիմը նախապես պետք է ընտրած լինի կապիտան:

Անհրաժեշտ պարագաններ

  • Հենարանով գրատախտակներ, 2հատ
  • Քարտեր 1-10 թվերի, ըստ մասնակիցների քանակի
  • 2 տուփ քարտեր ծաղիկների եւ սունկերի նկարներով. 1-10 թվերի քանակով
  • 2 տուփ երկրաչափական գծապատկերներ, տարբեր գույներով եւ ձեւերով
  • 2 ցուցադրական պաստառներ, տպատառ բառերով
  • 2 տուփ իքնահոս գրիչներ, կարմիր եւ կապույտ գույների 2 ֆլոմաստեր
  • 3 սեղան
  • 2 հենակներ, պլանշետներ, նկարների, պաստառների տեղադրման համար Մինչ մրցույթն սկսելը մանկավարժը երեխաներին մի քանի թարմացնող առաջադրանք է տալիս. հաշվել 0-10 թիվը, կրկնել երկրաչափական պատկերները, բառը կազմելու ստուգում եւ այլն:

Գրաֆիկական թելադրություն

Բոլոր երեխաներ ստանում են պլանշետների վրա ամրացված քառակուսի գծված թերթիկներ եւ գրիչներ: Յուրաքանչյուր թղթի վերեւում գրվում է թիմի անվան առաջին տառը. «Խ», բոլոր թղթերի վրա նախապես դրվում է կարմիր կետ, որտեղից երեխաները պետք է սկսեն իրենց աշխատանքները: Նախքան խաղը սկսելը մանկավարժը պետք է հիշեցման կագով հարցնի, թե որոնք են նրանց աջ եւ ձախ ձեռքերը, եւ սկսի թելադրել առաջադրանքը.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *