ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹ ՅԱՆ Խ ՆԴԻՐՆԵՐԻՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒՍՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Մարդուն նախապատրաստել անկեղծ պայքարի հենք ինքն իր եւ կյանքի հետ: Ահա, կարծեն, դաստիրակության գլխավոր խնդիրը: Ոչ թե իր համոզմունքներն ու գաղափարները պարտադրել երեխային, այլ նրա մեջ արթնացնել այդ համոզմունքների ծարավ, եւ ինչպես իր սեփական ստոր ձգտումներից, այնպես էլ ուրիշներից դրանք պաշտպանելու արիություն:

«Դաստիարակությունն առաջնություն ունի կրթության նկատմամբ. Մարդուն ստեղծում է դաստիարակությունը»,- ասել է Սենտ-էքզյուպերին. Բոլորիս խնդիրն է’ նախ դասաիարակել ապա կրթել երեխային: Սակայն, չգիտես ինչու, դպրոցներում տարիներ շարունակ կարեւորվում է երեխաներին կրթերո նպատակը, իսկ դաստիարակությունը մղվում է երկրորդ, երրորդ պլան: Ի վերջո, պետք է հասկանանք, որ այս փոփոխվող ժամանակաշրջանում հարկավոր է նախ եւ առաջ աշակերտին պատրաստել կյանքին, ձեւավորել այնպիսի անհատեր, որոբք կարողանան ճիշտ կողմնորոշվել, թե կյանքի բազմաբարդ ու բազմաբնույթ հարաբերություններում ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն: Սա բնավ չի նշանակում, թե անտեսվում է կրթության դերը: Քավ լիցի: Սակայն բավարարվել ներկայիս պահանջները՝ չի նշանակում բարդացնել ուսումնական ծրագրերը, երեխաների ուղեղները ծանրաբեռնել այնպիսի ստանդարտ տեղեկատվությամբ, որը կիրառելի չէ ներկայիս իրականության մեջ: Ինչո՞ւ ստիպել երեխային, որ նա կարողանա լուծել տրված բոլոր խնդիրները եւ նույնիսկ պատժել նրան՝ ի ցույց բոլորին: Ինչո՞ւ նշել նրա թերությունները եւ անլիարժեքության բարդույթ առաջացնել երեխայի մեջ: Չի կարելի հասարակության կողմից մերժված անդամ համարել նրան այն դեպքում, երբ կարելի է հիմք ընդունել նրա մեկ այլ արժանիք, հմտություն, բարոյական նորմ: Այդ ամուր հիմքի վրա էլ հարկավոր է ստեղծել հասարակության լիարժեք անդամ՝ իր սկզբունքներով կայուն եւ համոզմունքներով հաստատ քաղաքացի:

ԼԵԶՎԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Երեխաներն արտասանում են կենդանիների մասին իրենց հանելուկները, ոտանավորները: Տալիս են կենդանիների խմբերի անվանումներ: Թվում են կենդանիների ձագերի անվանումները ոչխար-գառ, արջ-քոթոթ: Խմբավորում են կենդանիներին՝ ըստ տարբեր հատկանիշների ընտանի-վայրի, բուսակեր-գիշատիչ:

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Երեխաները նկարում են իրենց նամակագիր խմբի մեջ մտնող կենդանիներին: Ուսումնասիրում են դասարանում փակցված կենդանիների նկարները: Մտածում են արտաքին որեւէ փոփոխության մասին:

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Առանձնացնում են կենդանիների տրված օգուտներն ու վնասները: Եզրակացություններ են անում նրանց թերությունների եւ արտաքին տեսքի փոփոխությունների մասին:

ՄԱՐՄՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Ցույց են տալիս կենդանիների շարժումները, նրանց կեծվացքը, քայլվածքը:

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Երգում են իրենց իմացած երգերը՝ կենդանիների մասին: Նմանակում են կենդանիների ձայները տարբեր իրավիճակներում «երբ վախեցած են՝ իրար են կանչում, տագնապի մեջ են՝ ձագերին են կանչում»: Նրանց համար լեզու են ստեղծում:

ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Խմբերի բաժանված երեխաները «Ուղեղային գրոհի» մեթոդով գրում են, թե ինչ գիտեն կենդանիների տվյալ խմբի մասին: Նրանք քննարկում են ամեն մի խմբի նամակների հարցերը: Ընդհանուր եզրակացության հանգելուց հտո կենդանիների ներկայացում են ամբողջ դասարանում:

ՆԵՐԱՆՁՆԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Երեխաներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի նամակին: Հանձնարարվում է գրառել կենդանիների տվյալ խմբի մաիսն իրենց ունեցած տեղեկություններն ու պատկերացումները:

ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԽՆԴԻՐՆԵՐ

Հեքիաթային բովանդակությամբ խնդիրները կարեւոր տեղ են զբաղեցնում հետաքրքրաշարժ խնդիրների շարքում: Թվում է, թե հեքիաթը եւ մաթեմատիկան անհամատեղելի հասկացություններ են: Հեքիաթային երեւակայական աշխարհ տեղափոխվելու, դժբախտության մեջ ընկած սիրելի հերոսին փրկելու ցանկությունը խթանում է երեխայի մտավոր գործունեությունը եւ հետաքրքրություն առաջացնում մաթեմատիկայի նկատմամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *