Ֆիլմի դիտում ։ Թեմփլ Գրենդի

Ֆիլմի հղումը՝ Տեմպլ Գրենդ

Հոգեբանության դասերի ժամանակ մենք սկսեցինք ուսումնասիրել աուտիզմը: Դիտեցինք մի ֆիլմ «Թեմփլ Գրենդի»: Ֆիլմը ինձ համար շատ հետաքրքիր էր քանի, որ ես ավելի շատ բան իմացա աուտիզմի մասին: Նախ մինչ ֆիլմին անդրադառնալը ձեզ մի փոքր կներկայացնեմ թե ինչ է աուտիզմը: Աուտիզմը, դա հոգեկան զարգացման խանգարում է, որը սովորաբար արտահայտվում է այլ մարդկանց հետ փոխհարաբերվելու ունակության և ցանկության բացակայությամբ, օտարացմամբ: Որպես կանոն՝ աուտիկ երեխաների մոտ սոցիալական փոխգործունեությունը բացակայում է, նրանք ձեռք չեն բերում նոր ընկերներ, չեն գրկում ծնողներին, չեն նայում աչքերի մեջ և, շատ հաճախ, չեն արձագանքում, երբ իրենց դիմում են: Ինչպես նաև, հնարավոր են հետևյալ ախտանիշերը՝ չզարգացած խոսք, տեսողական կենտրոնացման անկայունություն, սոցիալական հմտությունների թերզարգացածություն, երևակայության խանգարում, սահմանափակ հետաքրքրություններ:

Ֆիլմը ինձ շատ դուր եկավ: Ֆիլմը պատմում էր Թեմփլ Գրենդիի մասին, ով աուտիկ էր: Թեմփլի մայրը ամեն ինչ անում էր, որ նա չտարբերվի մյուսներից: Թեմփլի առաջին քոլեջում նրան շատ վատ ընդունեցին: Նրան բոլորը ծաղրում, վիրավորում էին: Մայրը Թեմփլին ուղարկեց իր բարեկամուհու տուն: Երբ նա եկավ, նրան առաջին հայացքից գրավեց դարպասը, հետո նա ուշադրությունը դարձրեց կենդանիների կողմը: Երբ նա տեսավ, թե ինչպես են տանջում կովերին, նրան այնքան էլ դուր չեկավ: Թեմփլը շատ էր սիրում կենդանիներին եւ նա իր հանգստությունը գտնում էր կենդանիների մոտ: Նա տեսավ մի գործիք, որով հանգստացնում էին կովերին: Թեմփլը չէր սիրում, որ ինչ որ մեկը ձեռք էր տալիս իր իրերին կամ խառնում իր սենյակը: Մի օր նա մտավ իր սենյակ եւ տեսավ, որ ամեն բան իր տեղում չէ, նա սկսեց անհանգստանալ եւ դուրս վազեց: Գնաց մտավ այն սարքի մեջ, որով կովերին էին հանգստացնում եւ իր բարեկամուհուն խնդրեց ձգել սարքը: Թեմփլը հանգստացավ: Նա գնում պարկում էր կովերի մոտ եւ դա իրեն երջանկացնում էր: Մայրը, երբ եկավ, Թեմփլը ոչ մի էմոցիա չցուցաբերեց, մոտեցավ մորը` քաղաքավարությունից ելնելով հարցրեց արդյոք լավ է եկել ճանապարհը: Մայրը այնքան շատ էր ուզում գրկել իր դստերը, բայց Թեմփլը չէր սիրում գրկախառնվել: Բայց մի օր այնպես է պատահում, որ նա գրկում իր մորը: Երբ նա գնաց նոր քոլեջ նրան լավ ընդունեցին: Նա ծանոթանում է իր ֆիզիկայի ուսուցչի հետ: Նա այնքան լավ խնդիրներ էր լուծում այնպիսի լավ նախագծեր էր պատրաստում, որ բոլորը զարմացած էին:  Տեմպլը իր համար հատուկ սարքի նման ինչ-որ բան էր պատրաստել և դրել իր սենյակում, երբ նյարդայնանում էր՝ մտնում էր այդ սարքի մեջ և հաղթահարում էր իր ագրեսիան։ Նա յուրահատուկ աղջիկ էր: Նա կազմել էր մի շատ հիանալի նախագիծ, բայց քանի որ նա աղջիկ էր չէր կարող իրականացնել նախագծը: Բայց նա գտավ լուծում, հագնվեց տղամարդուն պես եւ կատարեց իր նախագիծը:

Թեմփլը չէր սիրում սպասել: Նա գիտեր իր խնդրի մասին եւ մի օր սկսեց խոսել իր խնդրից: Թեմփլը առաջին անգամ էր խոսում իր մայրիկց:

Թեմփլը ինձ համար նոր բացահայտումն էր: Նա մի լուսավոր աղջիկ էր: Խորհուրդ կտամ, որ բոլորը դիտեն այս ֆիլմը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *