Սբ. Հռիփսիմե եկեղեցի

Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Արմավիր, Հայաստան

Սուրբ Հռիփսիմե եկեղեցում ես եղել եմ շատ փոքր տարիքում: Կարելի է ասել՝ ոչինչ չեմ հիշում: Կարծում եմ ճիշտ ժամանակն է այս տարիքում այցելել եկեղեցի, որովհետև հիմա ավելի գիտակցորեն պիտի դիտեմ ու ինձ համար բացահայտեմ այս գեղեցիկ եկեղեցին: Հռիփսիմյաց կույսերի մասին պատմությունը մեզ է ավանդել Ագաթանգեղոս պատմիչը: Տրդատ թագավորը ամուսնության առաջարկություն է արել կույս Հռիփսիմեին, որը, սակայն, մերժել է հայոց թագավորի առաջարկը: Տրդատ արքան սպանել է տվել Հռիփսիմյաց կույսերին:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Էջմիածին քաղաքի յուրահատուկ տեսարժան կառույցներից է: Այն Հայաստանի կենտրոնագմբեթ խաչաձև տիպի եկեղեցիների զարգացած ու կատարելագործված օրինակն է: Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական ձևերի պարզությամբ ու վեհությամբ: Ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *