Բնօգտագործում, նրա հիմնահարցերը

«Բնօգտագործում» բառը 2 իմաստով է օգտագործվում՝ որպես գիտական ուղղություն, որն զբաղվում է հասարակության կողմից բնական ռեսուրսների օգտագործման հար ցերով, և որպես գործողություն՝ պրոցես, թե ինչպես է մարդը օգտվում բնության բարիք ներից: Մարդու կողմից բնական ռեսուրսների օգտագործումը կարող է երկու կերպ արտահայտվել՝ ռացիոնալ և ոչ ռացիոնալ։Ռացիոնալ օգտագործումը մտածված ու պլանավորված բնույթի է. մարդը օգտվելով բնությունից՝ թափոններ չի տալիս և չի խախտում բնության հավասարակշիռ վիճակը։Ոչ ռացիոնալ օգտագործման դեպքում մարդը տալիս է վիթխարի թափոններ, խախտում է բնության մեջ նյութերի և էներգիայի շրջանառությունը, բնության հավասարակշռությունը, որի տիպիկ օրինակը ջերմոցային էֆեկտի ստեղծումն է վառելանյութերի այրման միջոցով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *