Լույս

Լույսը ճառագայթման տեսակներից է: Լուսարձակում են Արեգակը, էլեկտրական լամպը և շիկացած այլ առարկաներ:

Լույսը կարող է թափանցել ապակու և ջրի միջով, սակայն բազմաթիվ այլ նյութերից այն անդրադառնում է: Լույսի շնորհիվ մենք տեսնում ենք, այն օգնում է մեզ հաղորդակցվելու մեզ շրջապատող միջավայրի հետ:Արեգակը, էլեկտրական լամպը, հեռուստացույցը կամ պարզապես կրակը լուսարձակում են իրենց սեփական լույսը: Սակայն առարկաների մեծ մասը չունի սեփական լույս. մենք դրանք տեսնում ենք միայն այն բանի շնորհիվ, որ նրանց անդրադարձրած  լույսն ընկնում է մեր աչքերի մեջ: Լույսի ամենամեծ քանակությունն անդրադարձնում են սպիտակ մակերեվույթները, այդ պատճառով դրանք այդպես վառ են երևում: Սև մակերեվույթներն իրենց վրա ընկնող լույսը գրեթե չեն անդրադարձնում: Հայելուց լույսն անդրադառնում է գրեթե ամբողջությամբ, և մենք հայելում տեսնում ենք առարկաների արտացոլումը: Սովորաբար լույսը տարածվում է ուղղագիծ: Եթե ճանապարհին այն հանդիպում է արգելքի, ապա այնտեղ, որտեղ լույսը չի թափանցում, առաջանում է ստվեր: Եթե լույսը ապակու, ջրի կամ ցանկացած այլ թափանցիկ միջավայրի մեջ ընկնում է 90 աստիչանից տարբերվող անկյան տակ, ապա այն փոխում է իր ուղղությունը: Այս երևույթն անվանում են բեկում կամ ռեֆրակցիա. պատճառն այն է, որ օդից տարբեր այլ թափանցիկ միջավայրերում լույսն ավելի դանդաղ է տարածվում, քան օդում: Հենց բեկման պատճառով է ջրով լի բաժակի մեջ ընկղմված ծղոտը կոտրված երևում:

Փաստեր

▪︎Տեսանելի լույսը միայն այն էլեկտրամագնիսական սպեկտրի մի մասն է, որը տեսնում են մեր աչքերը: Ահա թե ինչու LED լամպերն այնքան տնտեսական են: Ի տարբերություն շիկացած լամպերի, LED լամպերը արտանետում են միայն տեսանելի լույս:

▪︎Լուսատիտիկները սառը փայլ են արձակում քիմիական ռեակցիայի միջոցով `100 տոկոս արդյունավետությամբ: Գիտնականներն աշխատում են լուսատիտիկների իմիտացիայի վրա,որպեսզի ստեղծեն ավելի տնտեսական LED լամպեր:

▪︎Որպեսզի Նյուտոնը ուսումնասիրեր այն՝ ինչպես են մեր աչքերը ընկալում լույը,նա ասեղներ է մտցրել աչքի վարդակ: Նա փորձեց հասկանալ ՝ արդյո՞ք լույսը դրսից կամ ներսից եկածի արդյունքն է: (Պատասխան. Երկու ենթադրություններն էլ ճիշտ են, քանի որ աչքերի ձողերը արձագանքում են որոշակի հաճախականություններ):

▪︎Եթե Արևը հանկարծ հանգեր, Երկրի վրա ոչ ոք չէր նկատի դա ևս 8 րոպե 17 վայրկյան: Սա այն ժամանակն է, որը անհրաժեշտ է արևի լույսը Երկր հասնելու համար: Բայց մի անհանգստացեք, Արևը վառելիք է մնացել ևս 5 միլիարդ տարի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *