Նահապետական ընտանիք

Շատ վաղուց հայկական ավանդական ընտանիքները եղել են նահապետական: Նախ բացատրեմ, թե դա ինչ է նշանակում:Նահապետական ընտանիքը դա գալիս է Հայկ Նահապետից, ով իր մեջ ամփոփում էր հայկական ընտանիքի նահապետի հավաքական կերպարը: Նա էր, որ շրջապատված էր իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով: Հայկը նահապետին հատուկ սեր էր տածում իր նախնիների նկատմանբ՝ պահպանելով նրանց ավանդած արժեքները: Նրա ազգատոհմը շարունակվում էր մեկ այր և մեկ կին սկզբունքով, և ամուր էր պահպանվում սերունդների միջև կապը:Նահապետական: Նահապետական ընտանիքներում լինում են 4-5 սերունդ: Գլխավորը ավագ տղամարդն է լինում: Իրականում ամենաբարդ գործը նարանն էր: Պատկերացրեք փոքր մի արքայություն, որտեղ բոլորի հոգսերը քո վրա են: Բոլորին հետաքրքիր է, թե ինչու կինը չի կարող լինել գլխավորը, բայց իմ կարծիքով ամեն մեկը ունի իր տեղը: Այնպես չէ, որ կինը իր դերը չունի ընտանիքում:Նահապետից հետո ընտանիքում երկրորդ մարդը, նահապետի օգնականն ու ընտանիքում նրա բարձր հեղինակությունը պահողն իր կինն էր: Կնոջ կարևորագույն պարտականությունը տան կրակն անշեջ պահելն էր: Կնոջ մահն անգամ շատ հաճախ համեմատվում էր օջախի կրակը մարելու հետ:Կնոջ գլխավոր դերը մայրությունն էր և երեխաների դաստիարակությունը: Հղի կինը և մայրը բոլոր ժամանակաշրջաններում եղել են պաշտամունքի առարկա: Նահապետի կնոջ պարտքն էր հարսներին և թոռներին սովորեցնել ինչպես իրենց գերդաստանի ավանդույթներն ու պատմությունը, այնպես էլ ազգային մշակույթը, ծեսերը և ավանդույթները:Ես սիրում եմ ավանդական ընտանիքներ, բայց այդպես չեմ կարող ապրել: Նահապետական նտանիքներում կանանց համար կան սահմաններ: Իհարկե հիմա էլ կան որոշ սահմաններ, բայց կոպիտ ասած խելքին մոտիկ սահմաններ: Հիմա իրականում շատ քիչ են այդպիսի ընտանիքները, բայց ավանդույթները կարող են պահել իրարից հեռու գտնվելով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *