Շիրակի Մարզ

ՀՀ Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում:
Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիայի Հանրապետությանը,
հյուսիսիցՎրաստանի Հանրապետությանը, արևելքից սահմանակից է ՀՀ Լոռու մարզին և հարավից ՀՀ Արագածոտնի մարզին: Արտաքին սահմանների երկարությունը կազմում է 165
կմ:

Շիրակի մարզ - Հայաստանի մարզերը - Armenian Geographic

Համայնքների թիվը՝ 79
Բնակավայրեր՝ 131
քաղաքային՝ 3
գյուղական՝ 128
Սահմանամերձ՝ 15
Լեռնային՝ 47
Բարձր լեռնային՝ 39
Վրաստանի հետ սահմանի երկարություն՝ 48 կմ
Թուրքիայի հետ սահմանի երկարություն՝ 117 կմ
Տարածաշրջաններ՝
Ախուրյան
Արթիկ
Անի
Աշոցք
Ամասիա
Քաղաքներ՝
Գյումրի
Արթիկ
Մարալիկ
Մարզկենտրոն ք.Գյումրի

Մարզը զբաղեցնում է 2680 կմ2 տարածք (268 027.026հա), Հայաստանի
Հանրապետության ընդհանուր տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 9.0% է:
12.Գյումրի քաղաքը իր նշանակությամբ և բնակչության թվով համարվում է Հայաստանի
Հանրապետության երկրորդ քաղաքը: Մարզի կենտրոնական և հարավային հատվածում
տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը,
միաժամանակ ՀՀ Շիրակի մարզում են տարածվում Փամբակ և Բազում լեռնաշղթաների,
ինչպես նաև Եղնախաղ, Ջավախք և Արագած լեռնազանգվածների մի մասը։

Ռելիեֆի առումով բաժանվում է երկու մասի։ Հրաբխային, որն ընդգրկում է ՋավախքԱշոցքի տարածաշրջանը՝ իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները,
Չլդրի լեռները և Աշոցքի սարահարթը, մյուս մասն իր մեջ ներառում է Շիրակի
ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը Մարզի տարածքով հոսող խոշոր և Հայաստանի Հանրապետության ամենաերկար
գետը Ախուրյանն է: Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակարգին պատկանող
Ցողամարգ, Իլլի, Կարկաչան գետակները:

Կլիմայական պայմանների առումով մարզում տիրապետում է բարեխառն լեռնային
կլիման, աչքի է ընկնում տեղումների առատությամբ (700 մմ), զով ամառներով, խստաշունչ ու
տևական ձմեռներով, hունվարյան միջին ջերմաստիճանը -9.8˚C է: Մարզը, լինելով ծովի
մակերևույթից 1500-2000 մ բարձրության վրա (մարզի 52 գյուղեր գտնվում են ծովի
մակերևույթից 1500-1700 մ, իսկ 55-ը` 2000մ բարձրության վրա), հանդիսանում է Հայաստանի
ամենացրտաշունչ տարածաշրջանը, որտեղ ձմռանը օդի ջերմաստիճանը երբեմն հասնում է –
460C-ի: Մարզի տարածքում է գտնվում Ախուրյանի ջրամբարը, որն իր 526 մլն.մ3 ծավալով
խոշորագույնն է հանրապետությունում, ինչպես նաև Արփի լիճ-ջրամբարը,
Մանթաշի ջրամբարը։ Շիրակի դաշտում ստեղծված է հզոր ոռոգման համակարգ, որը
բաղկացած է տարբեր մեծության 9 ջրամբարներից (ընդհանուր տարողությունն է՝ 673.1
մլն/մ3 163.9 կմ երկարությամբ մայր ջրանցքից, 300.1 կմ երկարությամբ միջհամայնքային
ջրանցքներից, ինչպես նաև ներհամայնքային ջրատարներից ու ոռոգման ցանցերից։ Այդ
ամենը հնարավորություն է տալիս ոռոգելու 29.1 հազ.հա հողատարածություն։ Ներկայումս օգտագործվում են տուֆ (պաշարներով հանրապետության մարզերի մեջ
գրավում է առաջին տեղը), պեմզա (պաշար 100 մլն մ3 բազալտ, պեռլիտ, կապի և ավազի
պաշարներ:

Մարզի անտառային հողերը կազմում են 4 405.3 հա, որը մարզի ընդհանուր
տարածքի 1.64%-ն է, որը խիստ անհամարժեք է հանրապետության միջին ցուցանիշին՝ (11.2%)։
Մարզի անտառները լեռնային են, ունեն ընդգծված հողապաշտպան, ջրապաշտպան և
կլիմայակարգավորիչ նշանակություն, ինչպես նաև աչքի են ընկնում բուսական տեսակների
բազմազանությամբ։ ՀՀ Շիրակի մարզում բնական էկոհամակարգերում զգալի
տարածում ունեն հետևյալ ուտելի, համեմունքային և դեղատու բույսերըեղինջ երկտուն, ավելուկ գանգուր, ուրց անդրկովկասյանը, ուրցադաղձը, մարիամ խոտը, անանուխը (դաղձ դաշտային), մարգագետնային սինձը, սինձ հացազգիատերևը, խատուտիկ դեղատու, արյունխմիկ դեղատու, հազարատերևուկ հատվածատերև և այլն, իսկ հատապտղավորներից մեծ տարածում ունի մասրենին: Աշոցքի սարահարթում գրանցված են կաթնասունների դասի 6 կարգերի 38 ներկայացուցիչներ, որոնք ընդգրկում են միջատակերերի 7, չղջիկների8, կրծողների 11, նապաստակի1, գիշատիչների 9 և սմբակավորների` 2 տեսակներ:

Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի
կիլոմետրի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Մարզի զարգացման խոչընդոտներից է համարվում երկարատև, ցուրտ ձմեռը և
բարձր լեռնային գոտիներում գտնվելը: Մարզի գյուղատնտեսական նշանակության
հողատարածքների մոտ 40%-ը ունեն տարբեր աստիճանի էռոզացվածություն, որը
բացատրվում է ինչպես բնակլիմայական անբարենպաստ պայմաններով, այնպես էլ հողերի
ոչհամակարգված օգտագործմամբ: Արթիկի տարածաշրջանում կա ջրային ռեսուրսների
սահմանափակում: Բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով առանձին
տարածաշրջաններում՝ Աշոցքի, Ամասիայի վարելահողերը օգտագործվում են ոչ
արդյունավետ:

Բնական աղետներից առավել վտանգ են ներկայացնում երկրաշարժները,
սողանքները, սելավները, գարնանային վարարումների հետևանքով առաջացած ջրհեղեղները,
ուժեղ քամիները, կարկուտը, ցրտահարությունը, մերկասառույցը, ձնաբուքը, սահքերն ու
երաշտները

Զարգացման ռազմավարություն

ՀՀ Շիրակի մարզը եղել և այժմ էլ համարվում է Հայաստանի ռազմավարական կարևոր
նշանակություն ունեցող վարչատարածքային միավորներից մեկը:

ՀՀ Շիրակի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը
համահունչ է Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային
զարգացման ռազմավարության և Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների
տարածքային զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններին:

Կարծում ենք` այն կնպաստի ՀՀ Շիրակի մարզի 79 համայնքների կողմից
ներկայացված առաջնահերթությունների ու մարտահրավերների արդյունավետ լուծմանը և
նմանատիպ ծրագրերի իրականացման շնորհիվ ՀՀ Շիրակի մարզն աստիճանաբար կդառնա
Հայաստանի առավել զարգացած տարածքներից մեկը:

Ծրագիրը կազմվել է մարզային զարգացման հանձնաժողովի կողմից, ոլորտային
աշխատանքային խմբերում ընդգրկվել են հմուտ և փորձառու մասնագետներ, որոնց
աշխատանքի արդյունքում էլ կազմվել է մարզի համար կարևոր նշանակություն ունեցող այս
փաստաթուղթը: Ծրագրի կազմման աշխատանքների համակարգման գործում զգալի է եղել
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման
նախարարության դերը:

Ոլորտային խնդիրների ճիշտ ձևակերպումներին և մարզի
զարգացման ռազմավարության ծրագրում դրանց ընդգրկմանը նպաստել է
համագործակցությունը ճյուղային նախարարությունների, հանրապետական գործադիր և
պետական կառավարման, հասարակական կազմակերպությունների և այլ մարմինների հետ:

ՀՀ Շիրակի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման
ռազմավարության ծրագիրը մարզում նաև ներդրումներ կատարելու առաջարկ է` ուղղված միջազգային, դոնոր և այլ կազմակերպություններին, գործարարներին, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց:

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կառավարություն) ճանաչել է տարածքային զարգացման կարևորությունը և այս ուղղությամբ շարունակական երկխոսություն է վարել ԵՄ-ի հետ` 2000թ.-ից սկսած: 2003թ.-ից սկսած` տնտեսական զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումն առաջնահերթ են համարվել մի շարք գերակա փաստաթղթերով, մասնավորապես` ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի <<Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին>> թիվ 994- Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի <<Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> N 1207-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի << Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին>> N 442 – Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի նիստի 24-րդ կետով հավանության արժանացած <<Հայաստանի Հանրապետության 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին>> թիվ 29 արձանագրային որոշմամբ:

  1. Հայաստանն այսօր բնութագրվում է որպես զարգացման մարտահրավերներով,
    աշխարհագրաքաղաքական սահմանափակումներով, էներգիայի արտաքին աղբյուրներից ու
    շուկաներից կախում ունեցող, միջինից ցածր եկամուտ ապահովող երկիր: 2008թ.-ի
    համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով տեղի ունեցած բացասական
    գործընթացները հանգեցրել են աղքատության ու գործազրկության մակարդակների զգալի
    բարձրացմանը, խորացրել հասարակության խոցելի խմբերի մարգինալացումը: Արտագաղթն
    ու փոխանցումերն արտասահմանից միայն մասամբ են կարողանում մեղմել ստեղծված
    իրավիճակը:

3.Քաղաքականության տեսանկյունից հիմնական մարտահրավերներից է տարածքային
զարգացման համակողմանի ռազմավարության մշակումն ու իրականացումը և 2017-2020թթ.
տարածքային զարգացման առաջին գործառնական ծրագրի առաջադրումը, որի մեջ
կարտացոլվեն այն հիմնական գործողությունները, որոնք անհրաժեշտ են տարածքների
մրցունակությունը բարձրացնելու և Հայաստանի մարզերի միջև առկա
անհամաչափությունները մեղմելու համար: Բացի այդ, անհրաժեշտ է համակողմանիորեն
համապատասխանեցնել տարբեր նախարարությունների տարածքային զարգացմանն առնչվող
քաղաքականությունները, որոնք առաջին հերթին վերաբերում են գյուղատնտեսության ու
գյուղական տարածքների զարգացմանը, տեղական ֆինանսական միջոցների կառավարմանը,
տեղական ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման, զբաղվածության և
մասնագիտական կրթության ոլորտներին: Միջնաժամկետ հատվածում, տարածական ու
ոլորտային հեռանկարներով հանդերձ, միայն համակարգված միջամտությունը կարող է
հանգեցնել տարածքների սոցիալ-տնտեսական իրական և հարատև զարգացմանը:

  1. Ապացույցների վրա հիմնված և արդյունքների վրա կենտրոնացող տարածքային
    զարգացման քաղաքականության մշակման և առաջընթացի անխափան չափման նպատակով`
    անհրաժեշտ է ունենալ մշտադիտարկման ու գնահատման ցուցանիշների հետևողական կազմ:

Մարզի զբոսաշրջություն

Տարեցտարի մեծանում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Շիրակի մարզ։ Թեև հիմա զբոսաշրջիկներ ընդունելու ամենապիկ սեզոնը չէ, բայց մեծ է արտերկրից և հանրապետության մյուս մարզերից Գյումրիում հանգիստ փնտրողների ու մարզի գրավչությունը գնահատողների թիվը, ու սա այն պարագայում, երբ մարզի զբոսաշրջային ամբողջ ներուժը դեռ բացահայտված չէ:

Տուրիզմը զարգացման առաջին քայլերն է անում մարզում, ու դա շնորհիվ ոչ միայն տուրիստական կազմակերպությունների ու հյուրատների ակտիվ աշխատանքի, էլեկտրոնային քարոզչության, այլ նաև պետական մակարդակով հյուրընկալության հրավերների։ Զբոսաշրջիկների մեծ ներհոսքը, սակայն, չի պակասեցրել այն խնդիրները, որոնք խոչընդոտ են մարզում զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը։ Դրանք են ճանապարհների վատ վիճակն ու ենթակառուցվածքների բացակայությունը, նաև Գյումրի հասնելու տրանսպորտային լուրջ խնդիրները։

Շիրակի մարզ ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունից է: Հիմնականում պայմանավորված է «Շիրակ» օդանավակայանում իրականացվող չվերթներով։ Զբոսաշրջիկների մեծ հոսքը Մոսկվայից է: Տուրիզմը զարգացնելու համար, ըստ նրա, պետք է երկաթուղային տրանսպորտն ակտիվացնել, նաև օգտագործել մարզի օդային ներուժը։ Շիրակի մարզի տեսարժան վայրերը հաճախ են դուրս մնում հայաստանյան տուրերի ցանկից։ Սա է պատճառը, որ Գյումրիում տեղի կազմակերպություններն իրենց նախաձեռնությամբ են կազմակերպում դեպի մարզ շրջագայությունները:

Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի ղեկավարի խոսքերով՝ միայն Վարդավառի տոնի օրը, ըստ ոստիկանության տրամադրած տվյալների, 3000 մեքենա է Գյումրի մուտք գործել հանրապետության մյուս մարզերից, Երևանից և արտերկրից։

Տուրիստական կազմակերպությունները փորձում են օգտագործել հնարավոր բոլոր տարբերակները դեպի մարզ տուրիստների մեծ ներհոսքն ապահովելու համար, բայց ամեն անգամ բախվում են նույն խնդիրներին, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։ Դրանք օտարալեզու ուղեցույցների, որոշ ծառայությունների բացակայությունն է ու առայժմ անլուծելի խնդիրը՝ ճանապարհները, որոնք տանում են մարզի հեռավոր տեսարժան վայրեր:

Տուրիզմի կազմակերպիչների համոզմունքը մեկն է. եթե պետք է տուրիզմը զարգանա, ուրեմն պետք է բացառել այն, ինչը տասնյակ տարիներ խոչընդոտել է դրան, այսինքն` ներկայացվել է նեգատիվ տեսանկյունից, որ ամենաաղքատ մարզն է, որտեղ երկրաշարժի հետևանքները դեռ վերացված չեն։

Հիմա մոտեցումը փոխվել է, զբոսաշրջիկների հետաքրքրությունը՝ նույնպես։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *