Կիսամյակային հաշվետվություն

Ես Գրիգորյան Լիանան եմ։ Սովորում եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալրի քոլեջի 1֊ին կուրսում։ Ընտրել եմ նախադպրոցական բաժինը։ Իմ առաջին տպավորությունը քոլեջի մասին եղել է դրական։ Այստեղ ես ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնց շատ սիրեցի։ Սիրեցի նաև իմ բոլոր ուսուցիչներին, հատկապես գրականության ուսուչուհուն պատվելի Թամարին։ Իմ սիրելի առարկան գրականությունն է։ Գրականության դասաժամերին կարդում ենք հետաքրքիր պատմվածքներ, կարդացինք Զոհրապի նովելները և ունենում ենք հետաքրքիր քննարկումներ։ Կարդացել ենք Գրիգի պատմվածքներից մի քանիսը <<Հիսուսի կատուն>>, <<Պուճուր մարդը>>, <<Մի մարդու քաղաք>>։ Բերանացի սովորել ենք Ավետիք Իսահակյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Եղիշե Չարենցի բանաստեղծությունները։ Ես սիրով եմ մասնակցում Գրական ակումբի պարապմունքներին, մի քանի օր առաջ մենք քննարկեցինք Օսկար Ուալդի հեքիաթների մեկը "Վարդը և սոխակը"։ Սիրում եմ նաև մյուս առարկաները: Ռուսերեն, Մաթեմատիկա, Անգլերեն, Հայոց պատմություն, Հասարակագիտություն, Աշխարհագրություն, Կենսաբանություն, Էկոլոգի, Ֆիզիկա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *