Մոլականներ

Մոլոկաններ, ռուսական կրոնական շարժում (կրոնական փոքրամասնություն), որ առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին, Տամբովի գավառում։ Մոլոկանների կրոնական ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս վարդապետության և ծեսերի մեծ մասը։ Կրոնական ուղղության հիմնադիրն է Սիմոն Ուկլեինը։ «Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին։ Անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի» (словесное молоко)՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկանները իրենց «Հոգևոր քրիստոնյաներ» են անվանում և իրենց ընդունած մոլոկան անունը բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ։ Մոլոկանների կարծիքով հավատի ուսուցման միակ ճիշտ աղբյուրը կարող է լինել Սուրբ գրքի Հին և Նոր կտակարանները։ Նրանք չեն ընդունում, որ կան ուրիշ քահանաներ, քանզի կա միայն մեկ քահանա՝ Հիսուս Քրիստոսը, իսկ բոլոր մարդիկ քույր և եղբայրներ են և հավասար միմյանց։ Նրանք չեն ընդունում եկեղեցական աստիճանակարգը, ձեռագործ եկեղեցիները, ուղղափառ ծեսերը, չեն հավատում «օրագրերին», սրբապատկերներին։ Աղոթելիս չեն խաչակնքվում, և չեն ընդունում մկրտությունը։ Մոլոկաններ՝ ռուսների էթնիկական խումբ է, ովքեր մերժում են ուղղափառ եկեղեցին ու ծիսակատարությունները, ունեն իրենց ավանդույթներն ու սովորույթները և այլն։ Ցարիզմի օրոք հալածվում էին, որի հետևանքով մոլոկանները մեծ խմբերով գաղթեցին Կանադա, ինչպես նաև Հարավային Կովկաս։ Հայաստանում մոլոկանները հիմնականում ապրում են Լոռու մարզում, մասնավորպես՝ Տաշիր քաղաքում, կամ ինչպես տեղաբնիկներն են հիշում, Կալինինո, իսկ ավելի վաղ՝ Վորոնցովկա, Ֆիալետովո գյուղում ինչպես նաև Գեղարքունիքի մարզիՃամբարակ քաղաքում։ Անկախությունից հետո սկսվեց մոլոկանների արտագաղթ դեպի Ռուսաստան, որի հետևանքով նրանց թիվը Հայաստանում զգալիորեն պակասեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *