Աշխարհագրություն

1.Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը

Աշխարհագրության ուսումնասիրության օբյեկտը աշխարհագրական միջավայրի բաղադրիչների, դրանց համադրությունների տեղաբաշխման ու փոխգործակցության օրենքներն ու օրինաչափություններն են։ Աշխարհագրության բարդ ճյուղային կառուցվածքը պայմանավորված է ուսումնասիրման օբյեկտների բազմազանությամբ և դրանց համակողմանի ուսումնասիրման անհրաժեշտությամբ[2]։ Աշխարհագրական գիտությունների համակարգում առանձնացնում են բազմաթիվ ճյուղեր և ենթաճյուղեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուսումնասիրման օբյեկտը և առարկան։ Աշխարհագրության ճյուղային կառուցվածքը պայմանավորված է Երկրիաշխարհագրական թաղանթի բարդ կառուցվածքի, նրանում ընթացող երևույթների և գործընթացների ուսումնասիրմամբ։ Աշխարհագրության երկու հիմնական ճյուղերն են. բնական (ֆիզիկաաշխարհագրական) և հասարակական (սոցիալ-տնտեսական) աշխարհագրական գիտությունները։ Այս երկու ճյուղերը միավորվում են քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ։ Վերջինս ուսումնասիրում է այն օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական և թե՛ հասարակական երևույթների տարածքային փոփոությունների համար։

2.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները ։

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական համակարգում, քանի որ նրա հետազոտության օբյեկտները շատ բազմազան են. աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանցում ընթացող երևույթներն ու գործընթացները, մայրցամաքներըօվկիանոսներըտարածաշրջանները, երկրները, հասարակական երևույթներն ու գործընթացները։ Հայտնի է, որ աշխարհագրական թաղանթի առանձին ոլորտների ուսումնասիրություններով զբաղվում են նաև այլ գիտություններ՝ կենսաբանություն(կենսոլորտ), երկրաբանություն(քարոլորտ), տնտեսագիտություն(մարդոլորտ), ֆիզիկա(մթնոլորտ,քարոլորտ) և այլն։ Սակայն միայն աշխարհագրության ուսումնասիրություններն են, որ ընդգրկում են աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտները։ Աշխարհագրության ուսումնասիրության առարկաներն են Երկրի մակերևույթի բնական ու հասարակական բաղադրիչները և դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը` աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր)։ Աշխարհահամակարգերն ընդգրկում են տարբեր մեծության տարածքներ՝ առանձին բնակավայրերից մինչև ամբողջ պետություններլանդշաֆտի փոքր տեղամասից մինչև Երկրի աշխարհագրական թաղանթ։ Դրանք կարող են լինել բնական, հասարակական և բնահասարակական։ Անկախ տեսակից, բոլոր աշխարհամակարգերը գտնվում են փոխազդեցության մեջ, օրինակ՝ բնությունը և տնտեսությունըկլիման և անտառըօվկիանոսը և մայրցամաքըօվկիանոսը և տնտեսությունը, և այլն։

Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը։ Աշխարհագրության ժամանակակից ընկալումը և նպատակը տարբերվում է նախկին աշխարհագրական ընկալումից նրանով, քանի որ նախկինում շեշտը դրվում էր նկարագրական բաղադրիչի վրա։ Հայտնի էր, որ նախկինում աշխարհագետները հիմնականում զբաղվում էին տարածքներ հայտնաբերելով, դրանց բնությունըբնակչությունը և տնտեսությունը նկարագրելով։ Այլ կերպ ասած, աշխարհագրական գիտության ուսումնասիրության առարկան ընդարձակվում էր տարածական ընդարձակման շնորհիվ։ Այսինքն՝ գիտությունը զարգանում էր էքստենսիվ ուղիով։ Ներկայում էլ աշխարհագետները հայտնաբերում են նոր տարածքներ ԱնտարկտիդայումՕվկիանիայում և քիչ հետազոտված վայրերում։ Սակայն նոր տարածք հայտնաբերելը այլևս աշխարհագրության հիմնական նպատակն ու խնդիրը չէ։ Այժմ առանջնությունը տրվում է խորքային ուսումնասիրություններին. վերլուծություն, բացահայտում, կանխատեսում և այլն։ Դրա շնորհիվ նկարագրական գիտությունից աշխարհագրությունը վերածվեց վերափոխիչ-կառուցողական գիտության և սկսեց զարգանալ ինտենսիվ ուղիով։

Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝

  • բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական լանդշաֆտօվկիանոսմթնոլորտանտառ և այլն)
  • հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը (տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ, պետություններքաղաքներ և այլն)
  • բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը (մարդածին լանդշաֆտ, ջրամբարջրանցք, հատուկ պահպանվող տարածքներ և այլն)։

Այսիպիսով, բնական միջավայրի խելամիտ օգտագործման և վերափոխման ուղիների բացահայտումն էլ դարձել է աշխարհագրության գլխավոր խնդիրը։ Աշխարհագրական բոլոր գիտությունների միասնական նպատակից ելնելով, կարելի է աշխարհագրությունը բնութագրել որպես աշխարհայացքային և մարդակենտրոն գիտություն, որն ունի իր հանրակրթական, դաստիարակչական և ճանաչողական նշանակությունը։

3. Թվարկե՜լ աշխարհագրության ճյուղերը և ենթաճյուղերը

XVII դարում նկատվեցին աշխարհագրության տրոհման առաջին սաղմերը. առանձնացան երկրաբանությունըկենսաբանությունըբնական աշխարհագրությունը, սկսեց ձևավորվել տնտեսական աշխարհագրությունը։ Գիտության զարգացմանը զուգահեռ, այդ տրոհումը խորացավ, որի արդյունքում աշխարհագրությունը դարձավ բազմաճյուղ գիտություն[9]։

Բնական կամ ֆիզիկական աշխարհագրության մեջ առանձնացան Երկրի աշխարհագրական թաղանթի առանձին ոլորտների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունները.

Բացի այդ, բնական աշխարհագրության կազմում առանձնացան մի շարք գիտություններ, որոնք զբաղվում էին աշխարհագրական թաղանթի բաղադրիչների փոխազդեցությամբ ձևավորված համակարգերի ուսումնասիրությամբ։ Դրանք են.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *