Հարցաթերթիկի վերլուծություն

«Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացրեցի հարցում:

Թեմաները շատ էին ես ընտրեցի «Քաղաքականություն» թեման, որը ի դեպ շատ արդիական է:

Հարցմանը մասնակցել էր 60 եւ ավել մարդ: Հարցմանը հիմնականում մասնակցել են արական սեռի ներկայացուցիչները: Տարիքային խումբը հիմնականում 15-20 տարեական: Հիմնական մասը աշխատողներ եւ ուսանողներն էին: Մեծամասնության կրթությունը միջնակարգ: Մեծամասնությունը գոհ չէին ներկա իշխանություններից: Տիգրան Ավինյանին շատերը տեսնում էին քաղաքապետի աթոռին: Ո՞ր իշխանություններին կցանկանայք տեսնել  այս հարցին շատերը պատասխանել եմ չգիտեմ: Շատերը կարծում էին, որ ընտրակաշառքի մեխանիզմը մինչև այսօր գործում է: Նաեւ մեծամասնությունը կողմ էին համայնքների խոշորացմանը: Նաեւ շատերը կուզենային, որ Թուրքիա Հայաստան առեւտրական սահմանը բացվեր: Նոր ոստիկան համակարգը շատերին գոհացնում է: Շատերը մտածում են, որ նորից կլինի պատերազմ: Իսկ թե որտեղ են տեսնում հայաստանի դերը աշխարհում շատեր ցանկանում են տեսնել եվրոպական երկրների շարքում: Եվ վերջում Արցախի ճակատագիրը մեծամասնության մոտ անորոշ է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *