Այն հիվանդությունները, որոնք տարածվում են տարբեր հարուցիչների միջոցով, կոչվում են վարակիչ հիվանդություններ:Հարուցիչներ են տարբեր վիրուսներ, բակտերիաներ, սնկեր: Ցանկացած վարակիչ հիվանդության զարգացման համար պարտադիր է 3 պայման.
- Հարուցիչ
- Փոխանցման ճանապարհ
- Ընկալունակ օրգանիզմ
Վարակիչ հիվանդություններին բնորոշ է փուլայնությունը և կրած հիվանդությունից հետո իմունիտետի զարգացումը:
Շնչառական ուղիների ինֆեկցիաներ
Փոխանցվում են օդակաթիլային կամ օդափոշային ճանապարհով;օր գրիպը, կարմրուկը, դիֆտերիան, խոզուկը,կապույտ հազը, թոքախտը և այլն: Շնչուղիների ինֆեկցիոն հիվանդությունների գաղտնի շրջանը կարող է տևել տևել մի քանի ժամից մի քանի օր: Հիվանդության սկիզբը սուր է` ջերմության բարձրացում, ախորժակի անկում, քթահոսություն, հազ, թուլություն:
Վարակի կանխարգելման համար պետք է առանձնացնել հիվանդին, նրա սպասքը, անձնական իրերը, սենյակը պետք է պարբերաբար օդափոխել, բարձրացնել օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, պահպանել սննդի և անկողնային ճիշտ ռեժիմը: