Առաջադրանքներ

Ներկայացնել ինչ հնարավարություն է տալիս միջառարկայական կապերի իմացությունը ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման ժամանակ, ինչպես օգտագործել այդ կապեր, ինչպես օգտագործել կապը այս առարկաների հետ՝

Կենսաբանություն

Նյութափոխանակություն, սիրտանոթային և շնչառական համակարգեր, ֆիզիկական վարժությունների ներգործությունը մարդու օրգանիզմի վրա և այլն։

Հայոց լեզու

Մարզագույքի, կահավորանքի և վարժությունների ճիշտ տերմինաբանություն և այլն։

Մաթեմատիկա

Վազքի հեռավորություն ու արագություն, տևողություն և այլն։

Ֆիզիկա

Լողի ժամանակ ջրի դիմադրության հաղթահարում, դահուկասահքերում ձյան և դահուկի շփում, գնդի հրման անկյուն և այլն։

Պատմությոն

Ֆիզիկական դաստիարակության ակունքներ և այլն։

ՆԶՊ

Վարժություններ, զենքի ճիշտ տիրապետում և այլն։

Տարրական դասարաններում՝ կերպարվեստ, երաժշտություն

ԿերպարվեստՎարժությունների, շարժումների գեղեցկության գնահատում և այլն։

Անհատական աշխատանք՝

Նկարագրել թիմային աշխատանքի առանձնահատկությունները, անհատի դերը թիմում:

“Թիմ” բառը արդեն հուշում է, որ միասնական պետք է լինեն մասնակիցները։ Եթե թիմում բոլորը միասնական են, ապա միանշանակ կարող են գրանցել բարձր արդյունքներ։ Թիմում միշտ լինում է ավագ, ով պետք է լինի թիմի լավ խաղացողը…Ցանկացած թիմ այն թիմը, որն միանշանակ հարգում է իր մարզիչին և ավագին, որն ունի իր առաջ դրված նպատակ(ներ), որն միասնական է և աշխատում է քրտնաջան։

Նկարագրել գնահատման 10 միավորանոց սանդղակի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի դասերին։

1 միավոր գնահատվում է, երբ աշակերտը բացարձակ չի մասնակցում դասապրոցեսին։

2 միավոր գնահատվում է, երբ աշակերտը հրաժարվում է կատարել առաջադրանքը։

3 միավոր գնահատվում է, երբ աշակերտը ամբողջությամբ սխալ է կատարում առաջադրանքը։

4 միավոր գնահատվում է, երբ աշակերտը առաջադրանքը հիմնականում ճիշտ է կատարում, բայց կատարել է 2-ից ավելի սխալ։

5 միավոր գնահատվում է, երբ աշակերտը առաջադրանքը հիմնականում կատարում է ճիշտ, բայց միաժամանակ թույլ է տվել սխալներ։

6 միավոր գնահատվում է, երբ աշակերտը առաջադրանքը հիմնականում ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 2 աննշան սխալ։

7 միավոր գնահատվում է, երբ աշակերտը վարժությունը ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 2 աննշան սխալ։

8 միավոր գնահատվում է, երբ աշակերտ վարժությունը կատարում է ճիշտ, վստահ, բայց թույլ է տվել 1 աննշան սխալ։

9 միավոր գնահատվում է, երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ, վստահ, պահպանել է ծրագրային բոլոր պահանջները։

10 միավոր գնահատվում է, երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ, հստակ, վստահ, պահպանելով ծրագրային բոլոր պահանջները, ցուցաբերում է բարձր արդյունքներ։

Կազմել ֆիզկուլտուրայի մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Այս առաջադրանքը ընթացքի մեջ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *