Առաջին համաշխարհային պատերազմ

Պատճառներ, կողմեր

1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի: Հակամարտող կողմերն էին՝  Անտանտը, որի կորիզը կազմում էին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, և Կենտրոնական պետությունները`   Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան, որին այնուհետև միացավ Թուրքիան: Պատերազմող երկու կողմերն էլ զգում էին մարդկային ներուժի կարիք: Ռուսական իշխանությունները Կովկասում եւ Անդրկովկասում տեղաբնիկ հայերից ինչպես նաեւ ասորիներից, պարսիկներից, հույներից ձեւավորեցին կամավորական ջոկատ: Հայերը մասնակցելով կամավորական շարժմանը հույս ունեին, որ վերջապես կլուծվի Հայկական հարցը եւ Արեւմտյան Հայաստանը կազատագրվի օսմանյան բռնապետությունից: Կամավորների թիվը այնքան մեծ էր, որ Հայ կամավոր խմբի կարգադրիչը ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել կամավորների ընդունում: 1914թ հոկտեմբերին չորս ջոկատներում կար 2482 հոգի: Պատերազմի գլխավոր պատճառներն ըստ բնույթի հետևյալն էին` տարածքային, տնտեսական, ռազմական և գաղափարական։

Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները

Մեծ պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար։ Մեծ էր մարդ կային զոհերի թիվը։Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը երիտթուրքերի կողմից իրագործված ցեղասպանության միջոցով հայերին իրենց հայրենիքի մեծ մասից զրկելն էր։ Պատերազմից հետո Մեծ եղեռնը իրավական և քաղաքական գնահատական չստացավ։ Ահա թե ինչու հետագայում կատարվեցին ցեղասպանական բազմաթիվ հանցագործություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *