Եթե չլիներ ջուրը

Կարծում եմ բոլորս էլ մտածել ենք,թե ինչ կլիներ,եթե չլիներ ջուրը։ Ամենապարզ բանը ,որը կարող ենք մտածել այն է,որ առանց ջրի կյանքը գոյություն ունենալ չէր կարող։ Ամեն ինչ շխթայապես փոխկապակցված են միմյանց հետ,որոնց գագաթնակետում ջուրն է։ Կարծում եմ մեր երկիրը երջանիկ է նրանով,որ կարող է հանգիստ օգտվել խմելու ջրի պաշարներից։

Բայց մարդիկ ջուրն օգտագործում են անխնա և տարիներ անց հնարավոր է ջրի պաշարները քչանան՝ նույնիսկ սպառվեն։

Պատկերացնում եք թե ի՞նչ կլիներ և ինչպե՞ս կլիներ կյանքն առանց ջրի։ Նույնիսկ մարդկային միտքը պատկերացնել չի կարող ,թե ինչպես է գոյատևելու առանց ջրի։

Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:

Ավելի քան 400 մլն մարդ ապրում է ջրի խիստ պակաս ունեցող տարածքներում, ավելի քան 1 մլրդ մարդ չունի խմելու ջուր օգտագործելու հնարավորություն, 850 մլն մարդ էլ ոռոգման ջրի բացակայության պատճառով սովի է դատապարտված:

Ջրի աղտոտվածությունից առաջացող հիվանդություններից տարեկան մահանում է մոտ 2 մլն մարդ` հիմնականում երեխաներ:

Եթե մարդը ցանկանա գիտակցել, խնայողաբար կոգտագործի ջրի պաշարները,նա չի հասկանում ,որ այդ ջուրը հենց ինքն է օգտագործում,որ եթե ջուր չլինի ապա նա է այդ վնասը կրելու։ Պետք է խնայել ջուրը,չէ՞ որ ջուրը կյանք է և շատերի համար հարստություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *