Հոկտեմբերյան հավաք. համագործակցային նախագիծ 5 տարեկանների հետ

Նախագծային աշխատանք 5 տարեկանների հետ.

Ուսանողների հետ 5 տարեկանները լվացվում են , սովորելով ճիշտ շարժումները:

Վայրը՝ քոլեջ, 5 տարեկանների խումբ. Անահիտ Գրիգորյան և ընկերներ

օր ՝ 03.10.2022 ժ 09:20-10:05

Մենք այսօր ընկեր Քրիստինեի հետ միասին գնացինք 5 տարեկան երեխաների խումբ, որպեսզի նրանց սովորեցնենք ճիշտ լվացվել։Մինչ նրանց սովորեցնելը մենք հարցերի միջոցով փորձեցինք հասկանալ արդյոք նրանք ինչ են հասկանում լվացվել ասելիս։ Շատերը պատասխանեցին, որ պետք է լվացվենք, որպեսզի մեր ձեռքերը մաքուր լինեն։ Մենք նրանց բացատրեցինք, որ մեր շրջապատում կան բազմաթիվ մանրեներ և պետք է պարտադիր լվացվել։ Հետո մենք նրանց ցույց տվեցինք թե ինչպես է պետք ճիշտ լվացվել։ Երեխաները մեծ ոգևորությամբ մեզ հետ միասին սովորեցին ճիշտ լվացվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *