Եզրակացություն

Երեք տարի սովորելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ունենալով բազմաթիվ փորձառություններ եկա այն եզրահանգման, որ ընտանիք մանկապարտեզ համագործակցությունը շատ կարևոր է երեխայի զարգացման համար: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեծ նշանակություն են տալիս պարտեզ-ծնող համագործակցությանը: Նախ ցանկացած դաստիարակ պետք է զինված լինի մեծ համբերությամբ, գրագետ մոտեցում ցուցաբերի ամեն մի երեխայի եւ ծնողին: Համագործության արդյունքում շահում է եւ մանկապարտեզ եւ երեխան եւ թե ծնողը: Դաստիարակը պետք է ծանոթանա տվյալ սանի ընտանեկան դաստիարակության պայմաններին: Իմանա թե երեխան ինչով է զբաղվում տանը ինչ նախասիրություններ ունի կամ ինչքան ժամանակ է անցկացնում ծնողների հետ: Այդպես դաստիարակ եւ ընտանիք համագործակցությունը ավելի հեշտ է դառնում: Ցանկալի է, որ ծնողը հաճախ մասնակցությունը ունենա պարտեզի նախագծերում այդպես բարձրանում է երեխայի ինքնագնահատականը, վստահությունը, երեխան ավելի ազատ է լինում իր գործունեության մեջ: Կան ծնողներ, որ աշխատանքի բերումով հաճախ չեն կարողանում մասնակցել պարտեզի գործունեության այդ դեպքում դաստիարակ պետք է օնլայն հարթակի միջոցով կապ հաստատի ծնողի հետ քննարկի տվյալ երեխայի խնդիրը: Կազմակերպվեն ծնողական հավաքներ, օնլայն հարթակում հանդիպումներ, զրուցել անհատական եւ խմբային:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *