Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը»

Երաժշտությունը մեզ ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում։ Այն հանգստացնում է, ուրախ տրամադրություն պարգևում, իր հետ բերում հիշողություններ: Այսպիսի մի դեպք եղավ Վիլիամ Սարոյանի պատմվածքներից մեկում՝ «Հրաշալի ձայնասկավառակը»: Վիլիամը ընդամենը տասներեք տարեկան էր, երբ իր առաջին աշխատավարձով գնեց գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Երբ նա տուն մտավ՝ գրամոֆոնը ձեռքին, մայրը բարկացավ: Ընտանիքի հոգսը, դժվարություները աշխատանքավայում, աղքատությունը ընկճել էին մորը, իս որդին առաջին աշխատավարձի տասը դոլլարով գրամոֆոն էր գնել: Եվ բնական էր, որ մայրը բարկացած էր որդու վրա, բայց մեղմվեց այն ժամանակ, երբ որդին միացրեց գրամոֆոնը: «Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:

Այս ամենը խոսում էր նրա մասին, որ երաժշտությունը կարող է լավ ազդեցություն ունենալ մարդու հոգեկան աշխարհի վրա: Ինձ շատ դուր եկավ պատմվածքը, պատմվածքի հերոսները, պատմվածքի ասելիքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *