ՀԱՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԿԱՄԻ. «ԼՌՈՒԹՅՈՒՆ»

Օձավան՝ գլխավոր հերոսը, պատմում է, թե ինչպես է դպրոցական տարիներին զբաղվել բռնցքամարտով: Մի օր նա զայրույթի պահին հարվածում է իր համադասարանցի մի տղայի՝ Աոկիին: Օձավան սովորում էր միջին, իսկ Աոկին և’ լավ էր սովորում, և’ նրան բոլորը սիրում էին: Մի օր Օձավան առաջադրանքից ստացավ ավելի բարձր գնահատական, քան Աոկին: Աոկին սկսեց Օձավային նյարդայնացնել, որն էլ կատաղեցրեց Օձավային:

Արձակուրդների ժամանակ մի այլ տղա՝ իր դասարանից, Մացումոտո անունով, ինքնասպան եղավ: Ասում էին, որ վերջին շրջանում նրան ինչ-որ մեկն անընդհատ ծեծում էր, դա տղային հասցրեց ինքնասպանության:

Բոլորը կասկածում էին Օձավային, քանի որ հենց նա էր Աոկիին հարվածել: Քանի որ Աոկին դասարանի ամենասիրված տղան էր, բոլորը սկսեցին հավատալ նրա տարածած լուրերին. իբրև Օձավան է Մացումոտոին ծեծի ենթարկել, և որևէ մեկը չկասկածեց այդ լուրի իրավացիությանը։

Օձավային կանչում են ոստիկանություն: Նրա դեմ փաստեր չկային, միայն կասկածանքներ: Բայց Օձավան այդ ամենից հետո դադարեց դպրոցում որևէ մեկի հետ շփվել: Եվ այդպես հանգիստ, առանց շփումների նա ավարտեց դպրոցը և ստիպված եղավ ընդունել այն փաստը, որ երկնքի տակ Աոկիի նման մարդիկ կան, ովքեր իրենց խելացիությունը օգտագործում են վատ նպատակների համար:

Պատմվածքը ինձ շատ է դու եկել: Օձավան իր տարիքի համեմատած, լինելով միայնակ շատ ճիշտ բաներ էր մտածում, նաև կասեմ նրան ուժեղ, նա այնքան ուժեղ գտնվեց․ որ ի վերջո հանեց իր մտքից այն ամենը, ինչ կատարվել էր։

Աոկիին կնկարագրեմ, որպես թույլ և աներես մարդ, որովհետև նա այնքան թուլամորթ էր, որ չկարողացավ իր սխալը ընդունել, և գնաց ստով «վրեժ լուժելու», նա այնքան թույլ էր, որ Օձավայի պես իր մեջ չվերլուծեց կատարվածը։ Աներես էր նա, որովհետև բոլորին սուտը պատմեց, իրեն լավ զգալու համար։ Բայց միեւնույն է, նման մարդիկ չեն կարող երկար ժամանակ իշխել:

Պատմվածքը «Լռություն» էր կոչվում, որովհետև բոլորը լռում էին ճշտի համար, ոչ մեկը այդպես էլ չուզեց բացահայտել ճիշտը, բոլորը լուռ-լուռ լսում էին սուտը։ Կարող է նաև Օձավայի լռությամբ պատմվածքը կոչված լիներ «Լռություն», չէ՞ որ նա ի վերջո հաղթեց իր լռությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *