Հեքիաթների ընթերցում։Թումանյանական հեքիաթներն ու հոգեբանությունը

Նախագծի իրականացման ընթացքը՝ Մարտ ամիս

Նախագծի անունը՝ «Կարդում ենք Թումանյան». ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատեսի շրջանակներում

Նախագծի նպատակը՝

Ուսանողների հետ ուսումնասիրել հոգեբանական և թումանյանական հեքիաթները /նաև հեքիաթաթերապիա/ ու գտնել տարբերությունը

Նպատակն իրականացնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել՝ հեքիաթաթերապիա, հեքիաթը հոգեբանի աշխատանքում, թումանյանական հեքիաթներ։

Նախագծի ընթացքը՝

Սովորողներից յուրաքանչյուրը ընտրում է Թումանյանի որևէ հեքիաթ, ձայնագրում։ Ապա բլոգում ներկայացնում վերլուծություն, թե տվյալ հեքիաթը հոգեբանական ի՞նչ խնդիր է լուծում, ի՞նչ որակ է զարգացնում, կամ որ տարիքային խմբերի համար կարելի է ընթերցել։ Պետք է նաև քննարկել տվյալ հեքիաթի հերոսներից յուրաքանչյուրին։ Առանձնացնել հեքիաթի դրական ու բացասական հատվածները։

Ես ընտրել եմ Հովհաննես Թումանյանի ‘‘Անբան Հուռին” հեքիաթը:

Հեքիաթը սովորեցնում է, որ չպետք է լինել ալարկոտ, անբան եւ ստախոս:

Հեքիաթում շեշտը դրված է Անբան Հուռու վրա, ով ամբողջ օրը մաստակ ծամելով ման էր գալիս եւ ոչ մի գործ չէր անում: Իսկ Մայրն էլ ամենուր Հուռու գովքն էր անում: Հեքիաթում կա նաեւ ծաղրանք՝ մորաքրոջ նկատմամբ: Կարծում եմ, որ «Անբան Հուռին» հեքիաթով հեղինակը ցույց է տալիս, որ նույնիսկ լինելով ծույլ և ալարկոտ, սակայն խորամանկության շնորհիվ կարելի է հանդես գալ այնպես, ինչպես ցանկանում ես: Բայց միշտ չէ, որ խորամանկությունը ունենում է լավ ավարտ:

Բոլոր տարիքային փուլերում պետք է հեքիաթը վերլուծել, իսկ չվերլուծելու դեպքում կարող է հեքիաթը սխալ անդրադառնալ երեխայի վարքագծի եւ հոգեբանության վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *