Դժվար ճանապարհը: Հերման Հեսսե

Վերլուծություն

Այս պատմությունը մեզ սովորեցրեց լինել ուժեղ, պայքարել դժվարությունների դեմ եւ երբեք չհուսահատվել: Եվ եթե ունես ինչ-որ նպատակ, պետք է ամեն գնով հասնես քո նպատակին եւ երբեք հետ չնայես: Այսպես արեց մեր այսօրվա հերոսը: Նա սկզբում չէր ցանկանում բարձրանալ եւ ցանկանում էր վերադառնալ ներքեւի գողտրիկ աշխարհ: Բայց նա ուներ հրաշալի առաջնորդ, ով նրան ոգեշնչում էր: Նա այնքան ընկերական էր տղայի հետ: Այս առաջնորդը ինձ համար տարբերվում էր բոլոր մնացած առաջնորդներից: Նա տղայի վրա չէր բարկամում, երբ տղան չէր կարողանում բարձրանալ սար: Նա, հակառակը, ամեն ինչ անում էր, որպիսի տղան հանկարծ չընկճվի: Առաջնորդը տղային ոգեւորելու համար սկսեց բարձր ձայնով երգել: «Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ»։ Առաջնորդի ոգեւորությունը կամանց-կամանց վարակեց տղային: Տղան նույնպես սկսեց բարձր ձայնով երգել: Երգելը օգնեց տղային ավելի հեշտ բարձրանալ: Պատմվածքը սովորեցրեց նաեւ, որ երգելը նույնպես ունի շատ մեծ նշանակություն, երբ գնում ես դեպի քո արջեւ դրված նպատակի իրականացմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *