Կիսամյակային հաշվետվություն

Ես Լիանա Գրիգորյան եմ, սովորում եմ « Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում: Այս տարի կավարտեմ առաջին կուրսը: Երկրորդ կիսամյակը սկսեցինք դիջիթեքով: Հետո մասնակցեցինք «Սովորող-սովորեցնող» նախագծին: Պատվելի Թամարի հետ միասին Արեւմտյան եւ Արեւելյան դպրոցներում կարդացինք Մշո բարբառով հեքիաթներ: Այդ ընթացքում մենք նույնպես մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցինք Մշո բարբառը: Դասերի ընթացքում կարդացինք Մշո բարբարով հեքիաթներ, փոխադրեցինք, անցկացրինք հետաքրքիր քննարկումներ: Ուսումնասիրեցինք արեւմտահայերենը: Ամեն ամիս գրականության դասաժամերին ուսումնասիրում ենք տարբեր գրողների: Կարդում ենք նրանց՝ պատմվածքները, բանաստեղծությունները եւ ուսումնասիրում ենք նրանց կյանքը: Ամեն ամիս մենք գրականության դասաժամին ուսումնասիրում ենք տարբեր գրողների եւ ընտրում մեզ հոգեհարազատ բանաստեղծություններից մեկը, երկուսը եւ գրական ակումբի շրջանակներում կարդում ենք մեր ընտրած բանաստեղծությունները: Քնարկում ենք մեր կարդացած բանաստեղծությունները փորձում ենք հասկանալ դրանց իմաստը: Ինչպես նաև մեր գրական ակումբի ժամանակ կազմակերպել էինք գեղեցիկ նախագիծ ռուսերենով և հայերենով նվիրված Հովհաննես Թումանյանին։ Կատարում ենք նաեւ անհատական նախագծեր: Գրականություն:

Մեր հայոց լեզվի դասաժամերը անցնում են շատ հետաքրքիր: Մշո բարբարից սովորեցինք փոխադրություններ անել: Կատարեցինք վարժություներ, ուրիշի անուղղակի և ուղղակի խոսքի մասին և այլն։

Մաթեմատիկայի դասաժամերին կատարեցինք հետազոտական աշխատանքներ, կատարեցինք հետաքրքիր եւ ուսուցանող թեստեր:

Աշխարհագրության ժամերը անցնում են շատ հետաքրքիր: Ուսումնասիրում ենք Հայաստանը, բացահայտում նրա գողտրիկ վայրերը:

Հայոց պատմության դասերը իմ ամենասիրելի դասաժամներից են: Հայոց պատմության ժամերին ուսումնասիրում ենք մեր հայ թագավորներին եւ թագուհիներին: Ճանանչում ենք մեր պատմությունը՝ թե հայ ժողովրդը ինչ դժվարություների միջով է անցել: Կատարել ենք համեմատություններ: Հայ արքաների մասին տեղեկանալուց բացի` կատարեցինք “Հայ ականավոր թագուհիները” նախագիծը:

Հասարակագիտություն այս կիսամյակում ունեցանք շատ հավես եւ հետաքրքիր քննարկումներ: Ուսումնասիրեցինք ՀՀ օրենքի հոդվածները: Ես մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցի հոդված 35 եւ 57:

Ռուսերենի ժամերը նույնպես շատ հավես են անցնում: Ռուսերենից ժամերին կարդում ենք և պատմում հետաքրքիր դասեր և ստեղծագործություներ։ Կատարեցինք հետաքրքիր նախագծեր:

Անկեղծ ասած՝ ֆիզիկա ես սկսեցի սովորել եւ սիրել երբ եկա քոլեջ: Ընկեր Նելլի օգնությամբ սովորեցինք ֆիզիկա: Սովորեցինք նաեւ խնդիրներ լուծել:

Էկոլոգիայի դասերը անցնում են շատ հավես եւ տարբերվող:

Կենսաբանության դասերը մեզ օգնում են իմանալ եւ մեր մասին, եւ մեր շրջակա միջավայրի մասին: Երաժշտության ժամերին ընկեր Մարինեի հետ սովորում ենք մեր ազգային երգերը, պարում ենք մեր ազգային պարերը: Եվ վերջում մեր սովորած երգերը եւ պարերը ցուցադրում ենք մեդիաուրբաթի ժամանակ: Ինչպես նաև ունկնդրում ենք Մոցարտի, Բեթհովենի և այլ ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործությունները: 

Անգլերեն 3-րդ ուսումնական շրջանի ընթացքում սովորեցինք անգլերեն նոր բառեր, կատարեցինք թարգմանություններ, անհատական նախագիծեր և այլն։ Ընկեր Արփին դասերն ավելի հետաքրքիր դարձրեց ուսուցողական խաղերի միջոցով։

Ֆիզկուլտուրայի դասաժամերը մեզ օգնում են լինել առողջ եւ ուժեղ:

Իսկ իմ մասնագիտական ժամերին ընկեր Թերեզը մեզ սովորեցրեց ինչպես ճիշտ օգտվել կավից: Նախ՝ առաջինը սովորեցինք բաժակ պատրաստել, հետո ընկեր Թերեզի օգնությամբ ստեղծեցինք ուրիշ հետաքրքիր իրեր: Կատարում ենք նաեւ ֆլեշմոբներ: Ունենում ենք յուրահատուկ ճամփորդություններ. եղել եմ Գյումրիում, Խոր վիրապում, Հրեշտակների ձորում, Թռչկանի ջրվեժում, բարձացել ենք Գութանասար, եղել եմ հիդրոօդերեւութաբանական կայանում: Քոլեջում ձեռք բերեցի նոր ընկերներ:

Ֆլեշմոբներ

ԿՅԱՆՔԸ ՔՈԼԵՋԻՑ ԴՈՒՐՍ ԵՒ ՔՈԼԵՋՈՒՄ

Քոլեջում կյանք շատ հետաքրքիր է անցնում: Ամեն առավոտ՝ դասերից առաջ, 20 րոպե հատկացնում ենք ընդհանուր պարապունքին, որտեղ քոլեջի ողջ ուսանողները եւ ուսուցիչները հավաքվում են, երգում եւ պարում են: Կուզեմ նաեւ անդրադառնալ ուսուցիչներին: Նրանք այնքան ընկերական, այնքան լավն են: Հաճախ նրանք դասերից դուրս մեզ հետ զրուցում են, ճիշտ խորհուրդներ են տալիս ուսանողներին: Եվ դա ինձ շատ է դուր գալիս: Կուզեմ մի փոքր պատմել իմ կյանքը քոլեջից դուրս: Ազատ ժամանակ զբաղվում եմ ընթերցանությամբ: Վերջերս կարդացի՝ Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» վիպակը: Նաեւ սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել խոհանոցում: Սիրում եմ նաեւ քայլել, մնացած ազատ ժամանակը անցկացնում եմ ընտանիքիս հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *